Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ այս տարվա մայիսին վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ ընրվելու դեպքում երրորդ անգամ այլևս չի առաջադրի իր թեկնածությունը:

Բրիտանացի պահպանողականների առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ հինգ տարով աշխատել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում և դրանից հետո լքել Դաունինգ-սթրիթը. «Դա կլինի նոր առաջնորդների ժամանակը»:

Քեմերոնն իր պոտենցիալ իրավահաջորդներ է անվանել ներքին գործերի ներկայիս նախարար Թերեզա Մեյին, գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնին ու Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին: Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականի մայիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս