Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտով համակարգիչները կգերազանցեն մարդկանց, և ապագան կլինի սարսափելի. Apple-ի համահիմնադիր

Australian Financial Review-ին տված հարցազրույցի ժամանակ հանրահայտ ինժեներ, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնիակը զգուշացրել է, որ արհեստական ինտելեկտով համակարգիչները գերազանցելու են մարդկանց, և որ ապագան մարդկանց համար լինելու է շատ վատ և սարսափելի:

Նա ընդգծել է, որ արհեստական ուժեղ ինտելեկտը, որը ծրագրային ապահովման մեջ կվերստեղծի մարդկային բանականության ուժն ու ստեղծագործ պոտենցիալը, ռիսկային է դրան ձգտող հետազոտողների համար: Վոզնիակը համաձայնվել է Սթիվեն Հոքինգի ու Էլոն Մասկի կանխատեսումների հետ, որ մարդկանց համար ապագան լինելու է շատ վատ և սարսափելի.

«Եթե մենք ստեղծենք այդ սարքերը, որպեսզի նրանք մտահոգվեն մեր բոլորի մասին, ապա վերջիվերջո դրանք կսկսեն մտածել ավելի արագ, քան մենք, և նրանք կսկսեն ձերբազատվել (իրենց համեմատ) դանդաղ մարդկանցից, որպեսզի աշխատանքը ստացվի առավել արդյունավետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս