Նեթանյահուն ներողություն է խնդրել Իսրայելի արաբներից
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Իսրայելի արաբներից: Այդ մասին նշված է նրա տեսաուղերձում.
«Ես գիտեմ, որ մի քանի օր առաջ վիրավորել եմ Իսրայելի արաբներին: Ես չեմ ցանկացել դա և ցավում եմ»: Նեթանյահուն հավելել է, որ իրեն համարում է բոլոր իսրայելցիների վարչապետը՝ անկախ նրանց կրոնական հայացքներից, ազգությունից ու սեռից:
Նեթանյահուն Իսրայելում անցկացված վաղաժամ խորհրդարանական ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ ձախ քաղաքական կազմակերպություններն ավտոբուսներով ընտրատեղամասեր են բերում արաբների բազմաթիվ խմբեր, որպեսզի նրանք քվեարկեն իր դեմ: