Թուրքիայում գրանցվել է խոզագրիպի հետևանքով մահվան 30-րդ դեպքը
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է խոզագրիպի պատճառով մահվան 30-րդ դեպքը: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:
Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ գրիպի համաճարակի հետևանքով մահացել է 39 մարդ, որոնցից 30-ը՝ խոզագրիպից (H1N1): 4 մարդ մահացել է H3N2 վիրուսի, իսկ 5 մարդ՝ B վիրուսի պատճառով:
Ընդհանուր առմամբ, այս տարի երկրում գրանցվել է խոզագրիպով քաղաքացիների վարակվելու 170 դեպք: