Հունաստանը խոստացել է ԵՄ-ին ներկայացնել տնտեսական բարեփոխումների ամբողջական ցուցակը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանությունները մտադիր են ներկայացրել կոնկրետ բարեփոխումների ամբողջական ցուցակը, որոնք կոչված են աջակցելու պարտքային ճգնաժամից դուրս գալուն:
Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի ու Եվրախմբի ընդունած համատեղ հայտարարությունում: ԵՄ-ի կառույցների ղեկավարները նաև հայտարարել են, որ ամբողջովին հավատարիմ են 2015 թվականի փետրվարի 20-ին Եվրախմբի ձեռք բերած համաձայնագրին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԵՄ-ի առաջնորդների հետ բանակցություններից հետո այժմ տրամադրված է ավելի լավատեսորեն: Ընդհանուր առմամբ, Հունաստանը վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո: