Բաժիններ՝

Ռուսական նավատորմը վարժանքներ է անցկացնում միանգամից երեք ծովում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական նավատորմը վարժանքներ է անցկացնում Բարենցի, Բալթիական ու Սև ծովերում: Հյուսիսային ջրերում փորձարկվելու են ծովամարտի բոլոր ձևերը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Մասնավորապես, ծովայիններին իրականացնում են տորպեդային ու հրետանային կրակոցներ, արձակում են խորքային ռումբեր, իրականացնում են ականապատում և դեսանտի ափհանում: Միևնույն ժամանակ Սևծովյան նավատորմում տագնապի ազդանշանով բարձացվել են ծովային հետևակի ստորաբաժանումները:

Վարժանքի սցենարի համաձայն՝ նրանք պետք է դիմակայեն պայմանական հակառակորդի դիվերսանտներին ու ավիացիոն ստորաբաժանումներին: Սախալինում էլ մոտոհրաձգային, տանկային, հրետանային ու զենիթա-հրթիռային ստորաբաժանումները մշակում են հակադեսանտային պաշտպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031