Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել ոչ միջուկային կարգավիճակից

BBC News-ին տված հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի արքայազն Տուրկի ալ-Ֆեյսալը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել ոչ միջուկային կարգավիճակից, եթե Իրանը շարունակի մշակել իր միջուկային ծրագիրը:

Արքայազնի խոսքերով՝ եթե «Վեցյակին» չհաջողվի Թեհրանին համոզել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից, ապա Մերձավոր Արևելքում, իսկ ավելի ուշ նաև համայն աշխարհում կսկսվի միջուկային մրցավազք. «Մենք ցանկանում ենք, որ այն, ինչը կթույլատրվի Իրանին, պետք է թույլատրվի նաև մեզ»:

Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան միջուկային համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Հարավային Կորեայի հետ: Փաստաթղթի համաձայն՝ Սեուլը կարող է մերձավորարևելյան թագավորությունում կառուցել երկու միջուկային ռեակտոր:

Բացի այդ, Էր-Ռիյադը համապատասխան համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի, Ֆրանսիայի ու Արգենտինայի հետ: Սաուդյան իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են մոտակա 20 տարում կառուցել 16 ատոմային ռեակտոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս