Բաժիններ՝

ԵՄ-ի երկրներն այսօր հայտարարություն են ընդունելու Ղրիմի վերաբերյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարություն են ընդունելու Ղրիմի վերաբերյալ՝ կապված թերակղզին Ռուսաստանին անցնելու մեկամյակի հետ:

Դիվանագետների խոսքերով՝ դա կլինի փաստաթուղթ, որում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկիա Մողերինին ԵՄ-ի անդամ 28 երկրների անունից վերստին կհիշեցնի, որ ԵՄ-ը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Դրա հետ կապված՝ ԵՄ-ը սահմանել է «ղրիմյան» պատժամիջոցների շարք, որոնք գործելու են մինչև 2015 թվականի հունիսի 23-ը:

Եվրոպացի դիվանագետներից մեկն ուրբաթ հայտարարել է, որ սահմանափակիչ միջոցները կարող են երկարաձգվել յուրաքանչյուր պահի՝ անգամ առանց նախարարների քննարկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031