Բաժիններ՝

Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը. մամուլ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: Մարտի 13-ին Սոբչակը ռեստորաններից մեկում ընթրիք է կազմակերպել՝ կապված  L’Officiel պարբերականի նոր համարի թողարկման հետ, որը դարձավ նրա գլխավորությամբ թողարկված առաջին պարբերականը:

Սոբչակը հայտարարել է, որ չէր կարող բաց թողնել այդ ընթրիքը, ինչպես նաև «Ամուսնություն» թատերական ներկայացումը և խոստացել է, որ հաջորդ օրն իսկ որոշ ժամանակով լքելու է Ռուսաստանը:

Հաղորդավարուհու մոտ ընկերները հայտնել են, որ Սոբչակի անունն առկա է այսպես կոչված «գնդակահարման ցուցակում», և որ նա Ռուսաստանը լքել է հատուկ ծառայությունների խորհրդով: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Սոբչակն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031