Լիտվան կարող է ռուսական գազի մատակարարումներից հրաժարվել 2016 թվականին
BBC-ի փոխանցմամբ՝ Լիտվան կարող է ռուսական գազի մատակարարումներից հրաժարվել 2016 թվականին: Այս մասին հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ռոկաս Մասյուլիսը: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարեվերջին սպառվում է Լիտվայի ու «Գազպրոմի» միջև գազի մատակարարումների վերաբերյալ 10 տարով կնքված պայմանագրի ժամկետը:
2014 թվականի վերջին Լիտվան կառուցել է հեղուկ գազի մատակարարումների սեփական տերմինալ: Նախարարի խոսքերով՝ այն կարող է ողջ երկրին ապահովել գազով՝ առանց «Գազպրոմի» մատակարարումների:
Նախորդ տարի Լիտվան հնգամյա պայմանագիր է ստորագրել նորվեգական Statoil ընկերության հետ՝ լցանավերով տարեկան 540 միլիոն խորանարդ մետր հեղուկացված գաղ մատակարարելու վերաբերյալ: