Բաժիններ՝

Պուտինը հանրության առջև չի երևացել մարտի 6-ից. մամուլ

RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրության առջև չի երևացել մարտի 6-ից, իսկ Կրեմլի կայքում հետին թվով հաղորդվում է մինչև հանգստյան օրերն անցկացված հանդիպումների մասին: Մարտի 5-ին Պուտինը հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ, ինչը ֆիքսել են լրագրողները:

Կրեմլի կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը մարտի 8-ին տոնի կապակցությամբ հանդիպել է կանանց հետ, ում երեխաներն ակնառու հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում՝ շնորհավելու համար նրանց տոնի կապակցությամբ:

Սակայն այդ միջոցառումը նախապես ձայնագրել է պետության ղեկավարի անձնական օպերատորը: Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարել է, որ նախագահը լավ տպավորություն է թողել կանանց վրա, սակայն հոգնած տեսք է ունեցել: Մարտի 6-ից սկսած և հետագա օրերին Պուտինի մասնակցությամբ հանդիպումները եղել են ոչ հրապարակային:

Սրանից առաջ բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում իր աղբյուրը, հայտնել էր, որ մարտի 12-13-ին Աստանայում պլանավորված Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հանդիպումը չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի նախագահի վատ ինքնազգացողության պատճառով: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս