Ֆերգյուսոնի ոստիկանապետը հրաժարական է տվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի ոստիկնապետը երեկ հրաժարական է տվել: 2014 թվականի ամռանը ոստիկանը սպանել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին, որից դժգոհ մարդիկ Ջեքսոնի հրաժարականը սկսել էին պահանջել դեռևս Բրաունի սպանությունից:
Սրանից առաջ զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել Ֆերգյուսոնի սիթի-մենեջեր Ջոն Շոուն և քաղաքային դատավոր Ռոնալդ Բրոկմեյերը: Մարտի 3-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը զեկույց էր ներկայացրել Ֆերգյոսունում տիրող իրավիճակի մասին:
Դրանում նկարագրված էր սևամորթների հանդեպ ոստիկանության ու դատական համակարգի կանխակալ վերաբերմունքը: Սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնը սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին Ֆերգյուսոն քաղաքում սպանել է 2014 թվականի օգոստոսի 9-ին: