Բաժիններ՝

ԱՄՆ-ում փորձարկել են 151 տարի առաջ խորտակված նավից դուրս բերված գինին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքում բացվել ու փորձարկվել է գինու շիշ, որը հայտնաբերվել է 151 տարի առաջ խորտակված Mary Celestia նավի վրա:

Գինու փորձագետների կողմից հայտնաբերված շշի բովանդակությունը փորձելուն հետևել է մոտ 50 հանդիսական, որոնք դրա համար տոմսեր են գնել: Այն դուր չի եկել իր համով և հոտով, այն ունեցել է նաև ծովային ջրի ու բենզինի համ: Փորձագետներն ընդգծում են, որ նրա թնդությունը կազմում է 38 տոկոս:

Ծովային հնագետները Mary Celestia նավի վրա հայտնաբերել են սպիրտային խմիչքի 5 շիշ, ինչպես նաև կանացի օծանելիք, կոշիկ, և այլ առարկաներ: Mary Celestia շոգենավն ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ բեռներ է տեղափոխել Համադաշնության բանակի համար: 1864 թվականին նավը Բերմուդյան կղզիների մոտ բախվել է խութի և խորտակվել է վեց րոպե անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս