Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ՌԴ-ի հերթական ապակառուցողական քայլին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը խորին մտահոգություն է հայտնել Աբխազիայում ու Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ և միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուսաստանի գործողություններին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը հայտնել է, որ ՀՕՊ-ի ստորաբաժանումների ավելի քան 2000 զինծառայող զորավարժություններ են սկսել Ռուսաստանի հարավում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմակայաններում:

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է. «Ռուսաստանի գործողությունները հանդիսանում են Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, Վրաստանի Սահմանադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, և սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար:

Վրաստանի ԱԳՆ-ը խորին մտահոգություն է հայտնում և Ռուսաստանից պահանաջում է կատարել վրացական տարածքներից զինված ուժերի դուրս բերման ու Վրաստանի շրջանների ապաօկուպացման մասին պարտավորությունները»: Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Ռուսաստանի հերթական ապակառուցողական քայլին:

Տեսանյութեր

Լրահոս