Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը
Ադրբեջանական APA լրատվական գործակալութան փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է երկրում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամալո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Հասանովն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը, շփումները զարգանում են մշտապես: Հասանովն ընդգծել է նախորդ տարի Ադրբեջանում անցկացված և ներկայումս Թուրքիայում անցկացվող երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ կուտակած փորձի կարևորությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հասանովը հայտարարել է, որ այն պետք է կարգավորվաի միջազգային իրավունքի նորմի հիման վրա: Օզթյուրքն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կարևոր գործընկերն է: