Բաժիններ՝

Արդյո՞ք օլիգոֆրենը կարող է տիրապետել ժամանակակից զինվորական տեխնիկայի

Asparez.am-ը գրում է.  Իրավապաշտպան Հրաչյա Հարությունյանի խոսքով, եթե Պեմյակովը հայտնվեր մեր ձեռքում, մենք կգտնվեինք շատ շահեկան վիճակում այն իմաստով, որ ռուսական կողմը պետք է հայկական կողմին ներկայացներ իրավական հիմնավորումներ՝ Պերմյակովին ռուսական կողմին փոխանցելու համար:

Որտե՞ղ են ձերբակալել եւ ո՞վ է հայտնաբերել Պերմյակովին: «Մինչ օրս ինձ համար դա անհասկանալի մնաց: Նշվում է, որ Բայանդուր-Երազգավորս հատվածում ռուս սահմանապահների կողմից Պերմյակովն արգելանքի տակ է վերցվել: Կային նաեւ շատ իրարամերժ տեղեկություններ: Մի դեպքում ասում էին` Բայանդուր-Երազգավորս հատվածում, մեկ այլ դեպքում ասվում էր, որ գնացել է ուղեկալի ուղղությամբ եւ սահմանապահների խումբը կրակոցից հետո նրան ձերբակալել են: Գիտե՞ք ինչ, այս հարցը շարունակում է մնալ առանցքային»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասաց Հ.Հարությունյանը:

Նրա խոսքով, ինքն անձամբ կարեւորում է Պերմյակովին հայտնաբերելու վայրը, ուստի առավել կարեւոր է ուսումնասիրել, թե իրականում որտեղ են հայտնաբերել Պերմյակովին:

«Նրան հայտնաբերել եւ արգելանքի տակ են վերցել սահմանամե՞րձ գոտում, թե՞ սահմանային: Սրանք տարբեր հասկացություններ են: Սահմանային գոտին գտնվում է սահմանապահ զորքերի իշխանազորության ներքո: Սահմանային գոտում են գտնվում ուղեկալները, սահմանի պաշտպանության ինժիներատեխնիկական միջոցները, աշտարակները, փշալարերը եւ այլն: Սահմանամերձ գոտին ոչ թե սահմանապահ զորքերի տիրույթն է, այլ մեր ոստիկանության, անվտանգության մարմինների տիրույթն է, որտեղ սահմանապահներ ընդհանրապես չկան եւ սահմանապահները սահմանամերձ գոտում ծառայություն չեն անցկացնում»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս