Թուրքիան ռազմական օգնություն է հատկացրել Իրաքին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Իրաքին: Այն C-130 տիպի ռազմափոխադրման երկու ինքնաթիռով հասցվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 20 կիլոմետր դեպի արևելք ընկած Ալ-Մուսենա ավիաբազա: Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներն այն հանձնել են Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիան կանգնած է Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին՝ «Իսլամական պետության» դեմ նրա մղած պայքարում, և իրենց ուղարկած ռազմական օգնությունն իր ներդրումը կունենա Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման, կայունության, անվտանգության ու բարօրության ապահովման հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031