Բաժիններ՝

Պուտինը կարող է գարնանը փորձել գրավել Մարիուպոլը. ամերիկյան հետախուզություն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ Ուկրաինայում բախումները շարունակվելու են ողջ ընթացիկ տարվա ընթացքում:

Կլեպերը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանը կփորձի գրավել Մարիուպոլը: Կլեպերն այս մասին հայատարարել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ: Կլեպերի խոսքերով՝ Ուկրաինայի հարավ-արևելքի կարգավիճակի մասին բանակցությունները կլինեն տևական և բարդ:

Կլեպերը մանրամասնել է, որ Պուտինը չի ցանկանում զավթել ողջ Ուկրաինան, սակայն ցանկանում է վերահսկողություն ստանալ Դոնեցկի ու Լուգանսկի ողջ մարզերի նկատմամբ, և հնարավոր է՝ կփորձի միջանցք բացել դեպի Ղրիմ և գրավել Մարիուպոլ նավահանգիստը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու խնդրին՝ Կլեպերը հայտարարել է, որ դա կարող է առաջացնել Ռուսաստանի բացասական արձագանքը, ով կարող է էլ ավելի ժամանակակից սպառազինություն մատակարարել անջատողականներին:

Կլեպերն ընդգծել է, որ ամերիկյան հետախուզության այդ դիրքորոշումն ամենևին էլ չի նշանակում, թե իրենք դեմ են արտահայտվում Ուկրաինային զենք մատակարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս