Բաժիններ՝

Գագիկ Ղազինյանն արժանացել է «Ֆեմիդա» իրավաբանական միջազգային մրցանակին

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն արժանացել է «Ֆեմիդա» իրավաբանական միջազգային մրցանակին: Այս մասին տեղեկացնում է  ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջը:

Գագիկ Ղազինյանը մրցանակի է արժանացել «Ռուսաստանը և Անկախ պետությունների համագործակցությունը» անվանակարգում՝ հետխորհրդային տարածաշրջանում իրավական համակարգի բարեփոխումների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացված մեծամասշտաբ միջոցառումների իրականացման, ԱՊՀ երկրների իրավաբանական հանրության զարգացման և կապերի ամրապնդման, ինչպես նաև իրավաբանական կրթության բնագավառում մեծ ավանդ ունենալու համար:

«Ֆեմիդան» Ռուսաստանի Դաշնության ամենահին և հեղինակային իրավական մրցանակն է: Մրցանակը հաստատվել է 1996 թ-ին Մոսկվայի իրավաբանների միության կողմից: 2007 թ-ից որպես մրցանակի համահիմնադիր է հանդես գալիս նաև ՌԴ իրավաբանների միությունը: 2014 թ-ից մրցանակաբաշխությունն իրականացնում է Իրավական նախաձեռնությունների իրավական հիմնադրամը:

«Ֆեմիդայի» հիմնական առաքելությունն է նպաստել իրավագիտության բնագավառի զարգացմանը, անաչառ գնահատական տալ իրավական համակարգի ռուս և օտարերկրյա գործիչներին և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները:

«Ֆեմիդայի» մրցանակակիրների շարքում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (2007), ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը (1998), Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը (2010), Մոսկվայի փաստաբանական պալատի նախագահ Հենրի Ռեզնիկը (2011) և ուրիշներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս