Բաժիններ՝

Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը նշանակվել է ապրիլի 26-ին

Tengri News-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը նշանակված է 2015 թվականի ապրիլի 26-ին: Այս մասին երեկ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբևը, ով հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին.

«Այսօր ես խորհրդակցություններ անցկացրի Սենատի, Խորհրդարանի մեջլիսի, վարչապետի ու Սահմանադրական խորհրդի նախագահի հետ: 2016 թվականին փաստացիորեն համընկնում են նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: Սահմանադրությունը դա չի թույլատրում:

Իմ սահմանադրական լիազորությունները ժամկետը նույնպես սպառվում է 2016 թվականին: Ժողովուրդը կողմ է երկու առաջարկի. անցկացնել նախագահական վաղաժամ ընտրություններ ու հանրաքվե անցկացնել նախագահի լիազորությունների երկարաձգման մասին: Երկու առաջարկներն էլ իրագործելի են:

Ես, առաջնորդվելով Սահմանադրության 41-րդ հոդվածի կետերով, որոշում եմ ընդունել և ստորագրել եմ նախագահական արտահերթ ընտրությունները 2016 թվականի ապրիլի 26-ին անցկացվելու մասին հրամանագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս