Նիլս Մույժնիեքսը Հիլալ Մամեդովի գործով դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հրապարակել է «Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ին ներկայացրած իր գրավոր նկատառումները:
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Հիլալ Մամեդովի դեպքը հանդիսանում է այն բռնությունների խորհրդանիշ, որոնց Ադրբեջանում ենթարկվում են լրագրողները, բլոգերներն ու իրավապաշտպանները, որոնք հաճախ ենթարկվում են քրեական անհիմն հալածանքների:
Մույժնիեքսը հավելել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանը պահպանի իր պարտավորությունները և վերականգնել մթնոլորտը, ուր գոյության իրավունք կունենար այլակարծությունը և առանց բռնությունների ենթարկվելու վախի արտահայտվելը:
ՄԻԵԴ-ին երրորդ կողմի դիմումը (միջամտություն) իրենից ներկայացնում է հավելյալ գործիք, որպեսզի դա նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը: Դա նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Մույժնիեքսը պլանավորել է այդպիսի միջամտություն իրականացնել նաև հինգ այլ դատական գործերով` Ինթիգամ Ալիև, Ռասուլ Ջաֆարով, Անար Մամեդլի, Լեյլա և Արիֆ Յունուսներ: