Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝
ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ
կմ-ում փլուզված ժայռաբեկորները «Ոսմար» ՍՊ ընկերության
ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: