«Օսկար 2015»-ի մրցանակակիրները
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալեսի «Բըրդմեն» ֆիլմը: Նա նաև «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսուրայի համար: Մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսում:
«Բըրդմենը» նաև «Օսկարների» է արժանացնել լավագույն օպերատորական աշխատանքի ու օրինգինալ սցենարի համար: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Մայքլ Քիթոնը նույնպես առաջադրված է եղել «Օսկարի» համար, սակայն արդյունքում նա տղամարդու լավագույն դերի համար մրցանակը զիջել է բրիտանացի դերասան Էդդի Ռեյդմենին, ով խաղացել է «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմի համար: Մուրն «Օսկարին» արժանացել է 6-րդ փորձից: «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունն անհաջող է դասավորվել Ռիչարդ Լինքլեյթերթի «Պատանեկություն» ֆիլմի համար: Չնայած նրան, որ ֆիլմը ներկայացված է եղել 6 անվանակարգում և համարվել է «Բըրդմենի» գլխավոր մրցակիցը՝ այն ստացել է միայն մեկ «Օսկար»:
Դա բաժին է ընկել Պատրիսիա Արկետին՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար: «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարագում հաղթել է լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը, որն այդ հարցում առաջ է ընկել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» և 4 այլ ֆլմերից:
«Օսկար 2015»-ը բավական հաջող է դասավորվել Ուես Անդերսոնի «Հյուրանոց Գրանդ Բուդապեշտ» ֆիլմի համար, որն արժանացել է միանգամից 4 «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, կոստյումների լավագույն դիզայնի, լավագույն դիմահարդարման ու նկարչի լավագույն աշխատանքի համար:
«Օսկար» է ստացել նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող «Քաղաքացի չորս» փաստագրական ֆիլմը: Ստանալով այդ պարգևը՝ Պոյտրասը ցուցաբերած համարձակության ու իրականությունը պատմելու պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Սնոուդենին: