Բաժիններ՝

ԱՄՆ-ի արևելքում ռեկորդային ցրտերի պատճառով մահացել է առնվազն 23 մարդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի արևելքում արդեն մի քանի օր շարունակվող ուժգին ցրտերի զոհ է դարձել առնվազն 23 մարդ: Մահվան այդ դեպքերից 18-ը բաժին են ընկել Թեննեսի նահանգին:

Մարդկանց մահվան պատճառ են դարձել ոչ միայն ցրտահարությունը, այլև` մերկասառույցի պատճառով գրանցված ՃՏՊ-ները: Թեննեսիի գրեթե 3000 բնակիչ հոսանքազրկվել է հոսանքալարերի սառչելու պատճառով:

ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում նաև Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում ու Պիտսբուրգում, երեկ գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան:

Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մինեսոթա նահանգի Էմբարաս քաղաքում` -40 աստիճան: Օդերևութաբանների խոսքերով` ուժգին ցրտերն ԱՄՆ-ի զգալի տարածքում կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ:

Մոտակա օրերին անբարենպաստ եղանակը կառնչվի ԱՄՆ-ի 27 նահանգի` մոտ 115 միլիոն բնակչությամբ, ինչը կազմում է ԱՄՆ-ի բնակչության 1/3-ը: Չեղյալ են հայտարարվել հազարավոր ավիաչվերթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս