Խաչատուր Սուքիասյանը փետրվարի 7-ին իսկապես հանդիպել է Սերժ Սարգսյանին. գործարարի օգնական

Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ:

Սակայն քիչ առաջ Խաչատուր Սուքիասյանի օգնականը մեզ տեղեկացրեց, որ հաջողվել է խոսել պարոն Սուքիասյանի հետ: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են փետրվարի 7-ին և քննարկել են ՀՀ տնտեսությանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս