Նոր ինստիտուցիոնալ ընդդիմության ժամանակը հասունացել է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով քննարկվում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրինագիծը:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարի, երբ օրինագիծը դրվել էր շրջանառության մեջ, ՀՀ-ում այլ իրավիճակ էր, հիմա այլ, և այս վերջին օրերի իրադրաձությունների ֆոնին հաջողության հասնելու հնարավորությունները նվազել են ու հետզհետե ավելի են նվազելու. «Մեզ համար Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը մեկնարկային նշանակություն ունի և վերջին օրերի շոկային ֆոնին Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին պաշտոնից հեռացնելու և իր հանցակիցներին, Մարտի 1-ի մյուս ոճրագործներին պատասխանատվության ենթարկելը լինելու է մեր առաջին խնդիրներից մեկը: Նոր ինստիտուցիոնալ ընդդիմության ժամանակը հասունացել է և մենք ընթանալու ենք այս ուղղությամբ՝ ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանն ընդառաջ»:

Ն.Փաշինյանը նշեց, որ ներկայացվող նախագծում Սերժ Սարգսյանին մեղսագրվում է մի քանի կետ՝ ոչ մեկ անգամ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝ օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, և այլն: Նրա խոսքով՝ երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործողությունները տեղավորվում էին ՀՀԿ տիրույթում, Սերժ Սարգսյանը, ունենալով տեղեկություններ չմուծված միլիարդավոր հարկերի, հանցագործությունների վերաբերյալ, չի գործադրել իր լիազորությունները` դրանք բացահայտելու համար, և իր ելույթում նշում է, որ իր կուսակիցները ժամանակին մտովի մեղադրել են նման քաղաքական կամ վայ քաղաքական սուբյեկտ աճեցնելու համար: Ն.Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է նաև Մարտի մեկի փաստահավաք խումբը օրենքով չնախատեսված կարգով լուծարելու համար:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ փաստաթղթում ներառել են այնպիսի կետեր, որոնք կարող են ապացուցել Սահմանադրական Դատարանում. «Ցանկացած բառ, ցանկացած տառ, ցանկացած դրվագ պատրաստ ենք ապացուցել ցանկացած ատյանի առջև»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս