Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Թամար Բերուչաշվիլու ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարները նախ հանդիպել են «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Բերուչաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար Ադրբեջանը բարեկամական երկիր է, լավ հարևան և ռազմավարական գործընկեր է. «Ադրբեջանը Վրաստանի հետ ակտիվորեն համագործակցում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ու հումանիտար ոլորտներում: Կարևոր գործոններից մեկը կարելի է անվանել մեր երկրով ամենախոշոր նախագծերի անցնելը»:
Մամեդյարովն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Ապա հանդիպումը շարունակվել է դռնփակ պայմաններում, առանց լրագրողների մասնակցության: Հանդիպման ավարտից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: