ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 9 անձ
Փետրվարի 16-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9 անձ:
Թեկնածուներից Լիզա Գրիգորյանը 2013թ. ապրիլի 4-ին նշանակվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Լիանա Հակոբյանը 2013թ. ապրիլի 12-ին նշանակվել է Վարչական դատարանի դատավոր:
Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանն է, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչը, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելությանղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Արայիկ Ղազարյանը «Իրավունքիգերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորումիրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից է:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած անձանց թվում է ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:
Աստղիկ Խառատյանը 1999թ. աշխատում է որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Փաստաթղթեր ներկայացրել են նաև Արտյոմ Գեղամյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: