Բնական միջոցներ՝ թևատակերում առատ քրտնարտադրության դեմ

Steptohealth.ru կայքը գրում է, որ թևատակերում առատ քրտնարտադրությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնց շարքում են ժառանգականությունն ու սխալ սնունդը: Առատ քրտնարտադրության դեմ պայքարելու համար կարելի է ընտրել հետևյալ միջոցները.

  • 1/4 բաժակ սննդային սոդա
  • 1/4 բաժակ եգիպտացորենի ալյուր
  • 6-8 թեյի գդալ կոկոսի յուղ
  • Ցանկացած բուսական յուղ

Նախ անհրաժեշտ է սննդի սոդան խառնել եգիպտացորենի ալյուրի հետ, ավելացնել կոկոսի յուղն ու խառնել: Ստացված մասսայի վրա ավելացրեք մի քանի կաթիլ բուսական յուղ, խառնեք և ստացված մասսան լցրեք փակ տարայի մեջ ու պահեք սառնարանում: Ստացված մասսան պետք է օգտագործել մինչև սովորական անտիպերսպիրանտի օգտագործումը:

Առատ քրտնարտադրության դեմ կարող է օգնել նաև եգիպտացորենի ալյուրից և ցանկացած բնական յուղի խառնուրդից ստացված զանգվածը: Սա էլ պետք է օգտագործեք լոգանք ընդունելուց անմիջապես հետո:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս