Բաժիններ՝

Ծառուկյանի ո՞ր ընկերությունները կարող են ստուգվել

ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսել էր նաև հարկերի մասին։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ չի բացառվում, որ շուտով հարկային ստուգումներ սկսվեն Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերություններում։ Իսկ դրանք բավականին շատ են։ 2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ։ Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն։

Նշենք, որ միայն վերը նշված 16 ընկերությունները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 12.3 միլիարդ դրամի հարկեր։ Մի խոսքով, այսպես ասած, ռիսկային խմբում են առաջին հերթին խոշոր ընկերությունները, որոնց թվում են Օնիրա Քլաբ ժամանցային կենտրոնը, «Զվարթնոց Հենդլինգը», Արարատցեմենտը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Հայ-բելառուսական առևտրի տունը, Մագաս Ինվեստը, Մուլտի Լեոնը, Կոտայքի գարեջրի գործարանը, Մուլտի գազը և այլն։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս