Աբխազիան իր ճանաչման հարցով դիմել է լատինամերիկյան երկրներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանն այսօր որոշում է ընդունել իր պետական ինքնիշխանության ու անկախության ճանաչման հարցով լատինամերիկյան մի շարք երկրների օրենսդիր մարմիններին դիմելու մասին:

Խոսքը գնում է Կուբայի, Էկվադորի, Անտիգուա և Բարբուդայի, Սենտ Լյուսիայի, Դոմինիկայի մասին: Հաղորդագրության մեջ նշված է. «Աբխազիայի խորհրդարանը դիմում է Ձեզ՝ խնդրելով դիտարկել հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն ճանաչելու և միջպետական հարաբերություններ հաստատելու հարցը»:

Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 26-ին: Ներկայումս Աբխազիայի անկախությունը ճանաչում են նաև Նիկարագուան, Վենեսուելան ու Նաուրուն:

Տեսանյութեր

Լրահոս