Բաժիններ՝

ԵՄ-ը վերսկսելու է Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ գազային բանակցությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մինսկյան պայմանավորվածությունները հուսադրող են, և Եվրահանձնաժողովը կվերագործարկի եռակողմ (ԵՄ, Ռուսաստան, Ուկրաինա) գազային բանակցությունները:

Յունկերն այս մասին հայտարարել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթաժողովի ավարտից հետո. «Դա անհրաժեշտ է նրա համար, որ 2015 թվականի ձմռան ժամանակ մենք այլևս չբախվենք նույն խնդրին, որին բախվել ենք նախորդ տարիներին: Այդ բանակցությունները վերսկսվելու են անհապաղ:

Եվրահանձնաժողովը նաև ստանձնել է Ռուսաստանի համար ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի տարբեր դրույթների հետևանքների հետազոտումը»: Յունկերը հերքել է այն պնդումը, թե ԵՄ-ը փոփոխություններ է կատարում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրում, ինչին որ ձգտում է հասնել Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս