Դավիթ Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սէֆիլյանի հայտարարություններին. «Երկիրմեդիա»
Ժիրայր Սէֆիլյանի ասուլիսից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkirmedia.am-ի հետ զրույցում հերքել է Սէֆիլյանի հնչեցրած հայտարարությունը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իրենց հանդիպմանն ասել է, որ Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն:
«Չգիտեմ, ինչո՞ւ է նա այդ ամենի մասին խոսում, մանավանդ, որ այդ հարցի մասին առհասարակ խոսակցություն չի եղել»,- ասել է խոսնակը։ Նա անդրադարձել է նաեւ Սէֆիլյանի մեկնաբանությանը, թե Արցախի իշխանություններն առաջնորդվում են «գողական սկզբունքներով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: