Բաժիններ՝

Պուտինը խրվել է խորհրդային անցյալի մեջ. Օբամա

Buzzfeed-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խրվել է խորհրդային անցյալի մեջ և դրա պատճառով զրկվել է բազում հնարավորություններից.

«Պուտինը շատ խիստ է արմատ ձգել խորհրդային անցյալի մեջ: Նա հենց այնտեղ է մեծացել: Նա ղեկավարել է ՊԱԿ-ը, դա եղել է փորձ, որը ձևավորել է նրան՝ որպես անհատ: Պուտինը խնդիրներին նայում է «Սառը պատերազմի» պրիզմայի միջով, և դրա հետևանքով Ռուսաստանի համար բաց է թողել մի շարք հնարավորություններ»:

Ուկրաինայի հետ կապված՝ Օբաման հայտարարել է, որ նախկինի նման Ռուսաստանից ակնկալում է դիվանագիտական նախաձեռնություն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Օբաման միևնույն ժամանակ գոհունակությամբ է հիշատակել մի շարք այլ հարցերում, այդ թվում նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս