 
                        Ռուսաստանի թույլ տնտեսությունը լուրջ սպառնալիք է նաև ԱՄՆ-ի համար. Օբամա
 
                                    BuzzFeed-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի թույլ տնտեսությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես բուն Ռուսաստանի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի համար.
«Դա վատ է Ռուսաստանի համար, իսկ երկարատև հեռանկարում դա վատ է նաև ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ եթե Ռուսաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, ապա գոյություն ունի սպառնալիք, որ նա վերադարձ կկատարի էքսպանսիայի մասին հին գաղափարներին, որոնք չպետք է այժմեական լինեն 21-րդ դարում»:
Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է թողել Ռուսաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու և Ռուսաստանի՝ որպես հետխորհրդային ագրեսորի պատկերացումը փոխելու մի շարք հնարավորություններ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        