Բաժիններ՝

ԵՄ-ն ընդլայնել է ՌԴ-ի, ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի դեմ սահմանած պատժամիջոցները

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ի Խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի ու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին, սակայն դրանց ուժի մեջ մտնելը հետաձգվել է նվազագույնը մինչև փետրվարի 16-ը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի Խորհրդի մամլո ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիֆերը.

«(նոր պատժամիջոցների) ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև փետրվարի 16-ը, որպեսզի դիվանագիտական ընթացիկ ջանքերի համար տրվի տիրույթ: ԵՄ-ի Խորհուրդը լիակատար աջակցություն է հայտնել մինսկյան հանդիպման նախապատրաստական գործընթացին»:

«Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան ներկայացուցիչ Ռիկարդ Յոզվյակը հայտարարել է, որ ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակում հավելվել է 19 մարդ և 9 ընկերություն: Սրանից առաջ ենթադրվում էր, որ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կսահմանեն փետրվարի 12-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս