 
                        Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու հարցում Նալբանդյանի հանձնառությունը. Ուորլիք
 
                                    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբոլոգում մեկնաբանել է Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը.
«Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության գագաթաժողովում քննարկելու համար ԼՂ-ի հարցը: Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու հարցում նրա հանձնառությունը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        