Կառավարությունն՝ ընդդեմ էբոլայի
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով: Որոշման նպատակը Հայաստանի Հանրապետություն էբոլայի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների մուտքը կանխելն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։