Կուբայում վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հրապարակվել են Ֆիդել Կաստրոյի լուսանկարները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայում վերջին հինգ ամսում առաջին անգամ հրապարակվել են երկրի 88-ամյա նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի լուսանկարները: Դրանցում նա պատկերված է ուսանողների հետ զրուցելիս:
Կաստրոյի լուսանկարները հրապարակվել են Cubadebate կայքում: Լուսանկարներն արվել են հունվարի 23-ին: Դրանցում Ֆիդել Կաստրոյի հետ պատկերված է Կուբայական ուսանողական միության ղեկավարը: Կուբայական հեղափոխության առաջնորդը երկար ժամանակ չէր հայտնվել հանրության առջև, ինչի պատճառով սկսվել էին շրջանառվել տարբեր լուրեր:
Մի շարք ԶԼՄ-ներ անգամ հայտնել էին Կաստրոյի մահվան մասին: Նրա վերջին լուսանկարները հրապարակվել էին 2014 թվականի օգոստոսին: Դրանցում նա պատկերված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրուցելիս: