Ավանդական արևելյան դեղատոմս թթու խնձորից՝ բարձր իմունիտետի և արյան համար
Այս ավանդական բաղադրատոմսը կարող եք օգտագործել իմունիտետը բարձրացնելու և արյունը մաքրելու համար: fitfoodhouse.net-ի փոխանցմամբ՝ այն նաև օգտակար է ձեր օրգանիզմում հանքանյութերի ու վիտամիների պակասը լրացնելու համար:
Անհրաժեշտ է.
- 1կգ բնական թթու խնձորի ջեմ
- 200գ սև քեմոնի (չաման) սերմեր
- 200գ կտավատի սերմ
- 200գ քունջութ
- 50գ քրքում (куркума)
Պատրաստման եղանակը
Աղացեք սև քեմոնի սերմերը, կտավատի սերմերը և քունջութը: Ստացված զանգվածը խառնեք թթու խնձորի ջեմի և քրքումի հետ: Մի քանի րոպե լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Թողեք մի քանի օր մնա, որից հետո ջեմն արդեն պատրաստ է օգտագործման: Քեմոնի արմատների փոխարեն՝ կարելի է օգտագործել նաև քեմոնի յուղ: Այս ջեմը պետք է օգտագործել ամեն օր՝ նախաճաշից առաջ, 1 թեյի գդալ:
Ինչի՞ համար է այն օգտակար
Այս ջեմն օգտակար է ինչպես՝ օրգանիզմը և արյունը մաքրելու և ամրապնդելու համար, այնպես էլ՝ շատ այլ հիվանդությունների դեպքում: Կարող եք այն օգտագործել, եթե ունեք խնդիրներ լյարդի հետ, քանի որ այն մաքրում և վերականգնում է լյարդը: Բացի դրանից, ավանդական դեղամիջոցը բարձրացնում է իմունիտետը և մաքրում արյունը: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել անեմիայի, օրգանիզմում երկաթի պակասի, մարսողական համակարգի խնդիրների և խոլեստերինի դեպքում:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը