Արտակարգ դեպք` Երևանում. Սրբ. Հովհաննես եկեղեցու մոտ քարաթափում է տեղի ունեցել
Փետրվարի 1-ին, ժամը 17.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան փողոցում` Սրբ. Հովհաննես եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱ խումբը և փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քարը տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, կան թուլացած քարեր. առկա է հետագա քարաթափման վտանգ:
Դեպքի վայրում են գտնվել քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը և գլխավոր մասնագետը, շինբարեկարգման վա`րչության պետը, Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը, «Սանմաքրում» ՍՊԸ-ի տնօրենը և Կենտրոնականի ՈԲ աշխատակիցներ:
Որոշում է կայացվել` մոտ 1.5 խ.մ ծավալով քարաբեկորը հեռացնել փետրվարի 2-ին քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից` հատուկ տեխնիկայի կիրառմամբ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն