Բաժիններ՝

Ենթականերիս բոլոր երեխաներն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած. Սեյրան Օհանյան. tert.am

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախարարությունը և ինքն անձամբ ամեն ինչ անում են հասարակության մեջ վերականգնելու վստահությունը, որ պաշտոնյաների երեխաները նույնպես ծառայում են բանակում, ընդհուպ մինչև առաջին գիծ ուղարկվում։

«Հասարակության մոտ եղած անվստահությունը մենք կամաց-կամաց փոխում ենք։ Գիտե՞ք ում երեխաները չեն ծառայել, ներկայացրեք, ես ճշտեմ… իմ տիրույթում, իմ ենթակաների երեխաները բոլորն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած, սկսած իմ երեխաներից, գլխավոր շտաբ, փոխնախարարի երեխաներ, վարչության պետի, գլխավոր շտաբի պետի երեխաներ, ծառայում են և իրենց պարտքը տալիս են հայրենիքին»,-նկատեց նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ վիճակագրությամբ իրականացվող բաշխումը զորակոչի ընթացքում ըստ զորամասերի բացառում է, որ որոշ մարդկանց երեխաներին ավելի ապահով զորամասեր զորակոչվեն։

«Մենք գիտենք, ըստ մասնագիտությունների, ըստ առողջական վիճակի և նաև կրթության բախշման համակարգի հավասարաչափ բաշխում ենք և յուրաքանչյուրն իր ծառայությունը տանում է իր հնարավորությունների սահմաններում։ Ես իմ աշխատանքի արդյունքում ինչ-որ մի ձև հասել եմ դրան և պահպանելու եմ այն»,- ասաց նա։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս