Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է վերստին դիմել լրտեսական կրքեր բորբոքելու պրակտիկային. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր մեկնաբանել է ԱՄՆ-ում «Վնեշնեէկոնոմբանկի» ներկայացուցչի տեղակալ Եվգենի Բուրյակովին ձերբակալելը, ով մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ.

«Առկա տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է «Վնեշնեէկոնոմբանկի» ներկայացուցչի տեղակալ Եվգենի Բուրյակովը: Նրան, ինչպես նաև Նյու Յորքում ռուսական դիվանագիտական հիմնարկի երկու նախկին աշխատակիցներին մեղադրում են «հետախուզական տվյալներ հավաքելու» մեջ:

Ընդ որում՝ չի ներկայացվել որևէ ապացույց, որը կամրապնդեր այդ մեղադրանքները: Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան իշխանությունները վերստին որոշել են դիմել լրտեսական կրքեր բորբոքելու իրենց սիրելի պրակտիկային: Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի թշնամական գծի պատճառով արդեն վաղուց ապրում են բավական բարդ ժամանակաշրջան:

Կարծես թե, գործելով «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով՝ ԱՄՆ-ում որոշել են գործարկել հակառուսական կամպանիայի հերթական պտույտը: Պնդում ենք դադարեցնել ռուս ներկայացուցիչների դեմ ԱՄՆ հատուկ ծառայությունների սանձազերծած հերթական սադրանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս