Բաժիններ՝

Եվրոպական Կենտրոնական բանկը հրաժարվել է ներել Հունաստանի պարտքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Կենտրոնական բանկը չի մասնակցի Հունաստանի պարտքի չեղյալ հայտարարմանը կամ վերափոխամանը: Այս մասին հայտարարել է բանկի ներկայացուցիչ Բենուա Կյորը:

Նա մանրամասնել է, որ տվյալ քայլն անհնար է իրավաբանական պատճառներով, քանի որ Հունաստանի պարտքային բեռան մեղմացման հարցի լուծումը գտնվում է Եվրոպական Կենտրոնական բանկի իրավասության սահմաններից դուրս:

Հունվարի 25-ին Հունաստանում անցկացված խորհրդարանական վաղաժամ ընտրություններում հաղթանակ է տարել հունական «Սիրիզա» կուսակցությունը, որը պահանջել էր վերափոխել կամ մասնակի ներել օտար վարկատուների և առաջին հերթին ԵՄ-ի ու ԱՄՀ-ի առջև Հունաստանի ունեցած պարտքը:

Հունաստանի պարտքի ընդհանուր ծավալը ներկայումս 150 տոկոսով գերազանցում է նրա ՀՆԱ-ն: Հունաստանը 2008-2014 թվականներին վերապրել է պատմության ընթացքում տնտեսական ծանրագույն դեպրեսիան: Երկրի ՀՆԱ-ն նվազել է ավելի քան մեկ քառորդով, ընդ որում՝ պետությունը հայտնվել է դեֆոլթի շեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս