3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել… yerkir.am
Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը:
Կայքի տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող ընտանիք էր, հայրը պարբերաբար մեկնում էր ՌԴ` արտագնա աշխատանքի: Yerkir.am-ի հետ զրույցում լեյտենանտի նախկին կուրսընկերները Կարենին բնութագրեցին շատ կենսուրախ, աշխույժ, բոլորի հետ շփվող:
Նրանց խոսքով` Կարենը սիրում էր ֆիլմեր դիտել և նկարել: Ընկերները չեն հավատում ընկերոջ մահվան լուրին: «Կարծես, անիծված կուրս լինի` երկու Կարեններն էլ այս տարի դիվերսիայի հետևանքով զոհվեցին»,- մեզ հետ զրույցում նշեց կուրսընկերներից մեկը:
Մանրամասները` yerkir.am կայքում: