Բաժիններ՝

Պորոշենկոն հասկացնել է տվել, որ պատրաստ է քննարկել Պուտինի խաղաղության պլանը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հասկացնել է տվել, որ սկզբունքորեն պատրաստ է քննարկել Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման պլանը, որն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Հունվարի 15-ին նախագահ Պուտինի հղած ուղերձի համար մենք նախագահ Պորոշենկոյից դեռ ստացել ենք բանավոր արձագանք, որից մենք զգացել ենք, որ նա սկզբունքորեն պատրաստ է քննարկել դա, սակայն առաջ է քաշում ինչ-ինչ հարցեր, որոնց մի մասը բավական տեխնիկական են: Դրանք լիովին ենթակա են համաձայնեցման»:

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափին, որի շուրջ համաձայնության կգան Ուկրաինայում հակամարտող կողմերը, որը ընդունելի կլինի նրանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս