Ինչպես կարող են բանկերը կատարել ԿԲ-ի պահանջը. 4 սցենար՝ ըստ Ճզմաչյանի. Banks.am
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանը կարծում է, որ 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) պահանջը «միանշանակ արդարացված է»: Այս մասին ասված է Banks.am-ի հարցմանն ի պատասխան ՀԲՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ս. Ճզմաչյանն ասել է, որ բոլոր բանկերի սեփականատերերն ի վիճակի են կատարել ԿԲ-ի պահանջը նշված ժամկետում: Ըստ ՀԲՄ նախագահի՝ ԿԲ-ի այս պահանջը կատարելիս, բանկերի համար հնարավոր են հետեւյալ սցենարները.
-Առաջին. բանկերի մեծ մասը, որոնք ունեն ընդհանուր կապիտալի ավելացման անհրաժեշտություն, կանեն դա:
-Երկրորդ. կարող են գտնվել բանկեր, որոնք կգնան իրար հետ միաձուլվելու ճանապարհով, չնայած, որ այս ուղին հակասում է հայկական մենթալիտետին:
-Երրորդ. մեկ բանկը կգնի մյուսին: Այս երեք տարբերակներում էլ ես որեւէ ռիսկ չեմ տեսնում, քանի որ այսօր էլ բոլոր հայկական բանկերը (թե՛ մեծ, թե՛ փոքր կապիտալով) ունեն բավականին մեծ լիկվիդայնություն:
-Կա նաեւ 4-րդ տարբերակը. երբ բանկն ընտրում է շուկայից դուրս գալու հարթ եւ աստիճանական եղանակը, որը նախատեսում է ակտիվների վերադարձ եւ պարտավորությունների ամբողջական կատարում որոշ ժամանակահատվածի ընթացքում: Սակայն այս եղանակը, չեմ կարծում, որ կկիրառվի որեւէ բանկի կողմից: Ի դեպ այս եղանակն էլ իր մեջ առանձնապես մեծ ռիսկեր չի կրում։
Ս. Ճզմաչյանը շեշտել է, որ ամեն դեպքում ավանդատուները կարող են հանգիստ լինել. Բոլոր տարբերակների դեպքում էլ որևէ ավելորդ ռիսկ չի առաջանում։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում