Հիմա եթե ռուսական համազգեստով մեկը դուրս գա, վախենամ՝ չվերադառնա, շատ վտանգավոր է. Լևոն Բարսեղյան. 1in.am
«Անցկացվում է բացահայտ կամ քողարկված պարեկային ծառայություն, ինչքան ես եմ հասկանում՝ կանխարգելելու համար ինչ-ինչ բախումներ կամ վեճեր: Գյումրիում առավոտից ռուսական սպայական ավանի, որտեղ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, գրեթե բոլոր խաչմերուկներում ոստիկանական խմբեր են կանգնած. մի մասը զինված է, մյուս մասը՝ ոչ, բայց որքան ես եմ հասկանում՝ կանխարգելիչ նպատակ ունի այդ ամենը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի ավագանու անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նաև հավելել է. «Այս օրերին Գյուրիում ռուս զինվորների չեն տեսնում, նրանք դուրս չեն գալիս բազայի տարածքից: Լևոն Բարսեղյանը նշեց, որ խանութպանների հետ է զրուցել, գոնե մի քանի օր է՝ նրանք առևտուր չեն անում նույնիսկ հարակից խանութներից:
«Շաբաթ օրը թեթև միջադեպ գրանցվեց, Գյումրու կենտրոնում մի զինվորականի էին տեսել, մեկն ասում է՝ մեկ հոգի, մյուսն ասում է՝ երկու հոգի են եղել, վեճ է ծագել, և ոստիկանությունը արագ ռուս զինվորականին հասցրել էր զորամաս: Եղա ոստիկանությունում, ասացին՝ ոչ ոք բերման չի ենթարկվել: Նրանք պետք է սթափ լինեն, առայժմ դուրս չգան, չշփվեն, մինչև հանդարտվեն կրքերը: Հիմա մեկը, ով ռուսական համազգեստ հագնի, և դուրս գա, վախենամ թե չվերադառնա: Շատ վտանգավոր է, ես չեմ ասի՝ ատելությամբ են լցված, բայց զայրույթը դեռ չի մարել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: