Բնակիչները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից
Հունվարի 18-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1963 թ. ծնված Մարինե Վ.-ն, 1988 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Լուսինե Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թունավորվել են իրենց տան՝ շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն