Հեռախոս յուրացնողը խոստովանությամբ ներկայացել է ոստիկանություն
Հունվարի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Հասմիկ Է.-ի կողմից Ջ. Հ.-ի բջջային հեռախոսը յուրացնելու մասին:
Ոստիկանները պարզել են, որ Հասմիկ Է.-ն իրականում կրում է այլ ազգանուն՝ Շ.:
Վերջինս հունվարի 17-ի երեկոյան ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով նշված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն